ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Քենեդի դպրոցի կրթական ծրագիր

Քենեդի դպրոցի կրթական ծրագիր
31.01.2014 | 12:41

Հարվարդի Քենեդի դպրոցն անցկացնում է կրթական ծրագիր, որի նպատակն է օժանդակել հետաքրքիր գաղափարների ստեղծմանը՝ լուծելու հասարակական արդիական խնդիրներ, ինչպես նաև աջակցելու մարդկանց և համայնքների: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Ծրագիրն ընդգրկում է մոտ 30 դասընթաց` շուրջ 10 օր տևողությամբ: Ծրագրի մասնակիցները 150 երկրներից են:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ կայքէջ, էլեկտրոնային հասցե՝ (ընդունելությունների բաժին):

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ